Էդեր Միլիտաո. «Անչելոտտին շատ է օգնում ֆուտբոլիստներին»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն իր հիացմունքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի նկատմամբ։

«Անչելոտտին հիանալի մարզիչ է: Նա մեզ շատ է օգնում, ինչպես նաև հարգում է ֆուտբոլիստների որոշումները։ Նա ամեն օր շատ է զրուցում մեզ հետ մարզումների ժամանակ։ Օրինակ, «Սիթիի» դեմ խաղում նա լսել էր Մարսելոյին։ Անչելոտտին բաց մարդ է»,- պաշտպանին է ցիտում Marca-ն:

Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալն» Անչելոտտիի գլխավորությամբ հաղթեց Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների Լիգայում։