Ջենարո Գատուզոն հայտնել է «Վալենսիային»՝ որ ֆուտբոլիստին է ցանկանում տեսնել իր թիմում

«Լիլի» հարձակվող Տիմոտի Վեան կարող է կարիերան շարունակել «Վալենսիայում», տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Ամերիկացու տրանսֆերով հետաքրքրված է թիմի նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը «Վալենսիայի» համար նոր հարձակվող է փնտրում, ով որակներով նման կլինի «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին։ Ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Լիլի» հետ՝ Վեային վարձակալելու և հետագայում նրա տրանսֆերը գնելու վերաբերյալ:

Նախորդ մրցաշրջանում Վեան Լիգա 1-ում «Լիլի» կազմում 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։