«Ման. Սիթին» շուտով բանակցություններ կսկսի Մարկ Կուկուրելյայի տրանսֆերի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյային, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի՝ մոտ օրերս «քաղաքաբնակներն» առաջին պաշտոնական առաջարկը կանեն 23-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։ Իսպանացին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի առաջնային նպատակն է:

2021/22 մրցաշրջանում Կուկուրելյան «Բրայթոնի» կազմում անցկացրած 38 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել։ Transfermarkt.com պորտալը պաշտպանին գնահատում է 28 միլիոն եվրո: