Հայտնի են դարձել Վինիսիուս Ժունիորի և «Ռեալի» միջև նոր պայմանագրի մանրամասները

Հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ նոր համաձայնագրով բրազիլացին տարեկան կստանա 10 մլն եվրո աշխատավարձ։ Պայմանագիրը կկնքվի մինչև 2026 կամ 2027 թվականը ժամկետով։ Ակումբը պաշտոնապես երկարաձգման մասին կհայտարարի հուլիսի սկզբին, որում նշված կլինի 1 միլիարդ եվրո չափով հրաժարագնի կետ:

Նախորդ մրցաշրջանում 21-ամյա Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։