Ռոմելու Լուկակուն համաձայն է աշխատավարձի կրճատմանը՝ հանուն նախկին ակումբ վերադարձի

Նախորդ ամռանը Ռոմելու Լուկակուի տեղափոխությունն «Ինտերից» «Չելսի» 113 միլիոն եվրոյի դիմաց ամենաձախողվածներից մեկն էր: Բելգիացին սկզբում լավ էր խաղում, բայց հետագայում առաջացած խնդիրներն ու նրա տված հարցազրույցները վնասեցին և՛ հարձակվողին, և՛ թիմին:

Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ երկու կողմերն էլ մտադիր չեն շարունակել գործակցությունը։ Լուկակուի նախկին ակումբը՝ «Ինտերը» պատրաստ է հրավիրել հարձակվողին: Անձամբ 29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել միայն «Ինտեր»։

Սակայն գլխավոր խոչընդոտը տրանսֆերի արժեքն է։ «Ազնվականները» դեռ չեն վճարել ֆուտբոլիստի տեղափոխության համար ամբողջ գումարը, մինչդեռ «ներաձուրիներն» իրենց հերթին մտադիր չեն գումար վճարել նրա տրանսֆերի համար:

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ակումբները մտադիր են բանակցել վարձակալության տարբերակի շուրջ։ Նշվում է, որ Լուկակուն պատրաստ է հանուն միլանյան ակումբ վերադարձի աշխատավարձի զգալի կրճատմանը: