«Միլանը» կգնի Ժունիոր Մեսիասի տրանսֆերը

«Միլանը» կգնի «Կրոտոնեից» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Ըստ աղբյուրի՝ «Միլանը» 31-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 4,5 միլիոն եվրո, ինչպես նաև բոնուսներ:

Հիշեցնենք, որ «ռոսոներիները» բրազիլացուն վարձակալել էին «Կրոտոնեից» 2021 թվականի օգոստոսին։

Նախորդ մրցաշրջանում Մեսիասը «Միլանի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։