Տեմմի Աբրահամը, գուցե վերադառնա ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» այլընտրանք է գտել հարձակվող Դարվին Նունյեսին, ով «Բենֆիկայից» տեղափոխվեց «Լիվերպուլ»։

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, անգլիական ակումբը կարող է պայմանագիր կնքել «Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ուներ թիմ հրավիրել Նունյեսին, սակայն ուրուգվայցի ֆուտբոլիստն ի վերջո երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ:

Աբրահամը «Ռոմայում» հանդես է գալիս 2021 թվականից։ 24-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում խաղալու փորձ ունի, քանի որ խաղացել է «Չելսիում» և «Աստոն Վիլլայում»:

Անցած մրցաշրջանում Աբրահամը բոլոր մրցաշարերում 53 հանդիպում է անցկացրել իտալական թիմի կազմում՝ դառնալով 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։