Ռիշարլիսոնը մերժել է լոնդոնյան ակումբի առաջարկը

«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը հրաժարվել է տեղափոխվել «Արսենալ»:

Ինչպես հայտնում է UOL-ը, ֆուտբոլիստին չի գոհացրել լոնդոնյան ակումբի առաջարկը:

Սակայն, մեծ է հավանականությունը, որ այս ամառ ֆուտբոլիստը կփոխի ակումբային գրացումը։

Հարձակվողի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդներից են «Չելսին» ու «Թոթենհեմը»։

Անցած մրցաշրջանում Ռիշարլիսոնը բոլոր մրցաշարերում 32 խաղում խփել է 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Հարձակվողի պայմանագիրը «Էվերթոնի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։