Լոնդոնի «Թոթենհեմը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Թոթենհեմը» համաձայնության է եկել «Բրայթոնի» հետ «ճայերի» կիսապաշտպան Իվ Բիսումի տրանսֆերի հարցում:

Ինչպես հայտնում է The Times-ը, 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ակումբի համար կարժենա 26 միլիոն ֆունտ (մոտ 30 միլիոն եվրո):

Բիսումը այս շաբաթ բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։

2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բրայթոնի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։