Էդգար Սևիկյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, Telegram-ի իր ալիքում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։ Նրա տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում է պաշտոնական հայտարարություն։

Սևիկյանը 2017 թվականից հանդես է գալիս իսպանական «Լևանտեի» կազմում։ 2020/21 մրցաշրջանում Լա Լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում նա 2 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում։

Նշենք, որ 2016 թվականից 20-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

Ավելի վաղ Սևիկյանը հայտարարել էր «Լևանտեից» հեռանալու և եվրոպական այլ թիմ տեղափոխվելու մտադրության մասին։