Օրելյեն Տչուամենի. ««Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»

Օրելյեն Տչուամենին խոսել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին:

«Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, սա երազանք է, որն իրականություն դարձավ:

Ես հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալու քաղաքին, ինչպես նաև Մադրիդի «Ռեալին»: Սա պարզապես աշխարհի լավագույն ակումբն է։ Եթե ​​դու ամբիցիոզ ես, ցանկանում ես տիտղոսներ նվաճել և լինել լավագույնների թվում, ապա պետք է տեղափոխվես «Ռեալ»:

Նրանք խաղում են լավագույն ֆուտբոլը, ունեն լավագույն ֆուտբոլիստներին, աշխարհի լավագույն թիմը։ Նրանք հաղթեցին Չեմպիոնների Լիգայում, և դա ցույց է տալիս, որ Եվրոպայում ավելի լավը չկա»,- ասել է ֆրանսիացի կիսապաշտպանը։