«Բարսելոնան» որոշել է չերկարաձգել Դանի Ալվեսի հետ պայմանագիրը

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն այս ամռանը կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված չէ շարունակել գործակցությունը բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Ալվեսն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա պայմանագրի ավարտից հետո, որը լրանում է հունիսին։

Ավարտված մրցաշրջանում 39-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում «Բարսայի» կազմում՝ դառնալով 3 գոլային փոխանցման և 1 գոլի հեղինակ։