Արամ Ոսկանյանը՝ Կոնֆերենցիաների Լիգայի վիճակահանության մասին

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքում «Արարատին» որպես մրցակից բաժին է հասել հյուսիսմակեդոնական «Շկենդիա» ակումբը:

«Կարծում եմ հնարավոր ամենաբարդ մրցակիցներից մեկն է «Շկենդիան» և առաջիկա օրերին մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք թիմին: Գիտենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի լավագույն ակումբներից է և ունի լավ ավանդույթներ: Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններն այժմ հավասար եմ գնահատում: Հանդիպումներին կպատրաստվենք մեր մարզաբազայում: Մինչև «Շկենդիայի» դեմ խաղերը կանցկացնենք 2 ստուգողական հանդիպում և կփորձենք հնարավորինս պատրաստ ներկայանալ այս խաղերին»,- Ոսկանյանի խոսքերն է մեջբերում երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Շկենդիայի» դեմ խաղերը կայանալու են հուլիսի 7-ին և 14-ին: