Յուրգեն Կլոպը Դարվին Նունյեսի տրանսֆերի մասին. «Հիանալի նորություն է բոլորիս համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Բենֆիկայից» հարձակվող Դարվին Նունյեսի տեղափոխությունը մերսիսայդյան ակումբ։

«Հիանալի նորություն է բոլորիս համար։ Շնորհակալ եմ «Լիվերպուլում» բոլորին՝ այս տրանսֆերը իրագործելու համար։

Նունեսը հիանալի ֆուտբոլիստ է. Նա արդեն լավ խաղային որակներ ունի, բայց նաև դեռ բավական ներուժ ունի էլ ավելի լավը դառնալու համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Նախորդ մրցաշրջանում Նունեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 34 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։