Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը թիմի դարպասապահի հետ (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Սքոթ Կարսոնի հետ։

36-ամյա ֆուտբոլիստն ու մանկունյանական ակումբը կշարունակեն համագործակցությունը մինչև 2023 թվականի հունիսը։

2021/22 մրցաշրջանում Կարսոնը «Մանչեսթեր Սիթիի» երրորդ դարպասապահն էր և ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել՝ Չեմպիոնների Լիգայում խաղալով «Սպորտինգի» դեմ։