Դավիդ Օսպինան ցանկանում է լքել «Նապոլին». Նա կարող է տեղափոխվել Լա Լիգա

Դարպասապահ Դավիդ Օսպինան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է Mundo Deportivo-ն։

«Նապոլիի» մարզչական շտաբը ցանկանում է թիմի հիմնական դարպասապահ դարձնել Ալեքս Մերետին։

Ակումբը պատրաստ է 25-ամյա իտալացուն նոր պայմանագիր առաջարկել մինչև 2027 թվականը։

Այդ պատճառով 33-ամյա կոլումբիացին սկսել է նոր ակումբ փնտրել: Դարպասապահի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ ավարտվում է առաջիկա ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Օսպինան բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, բաց է թողել 28 գոլ և 13 անգամ անառիկ պահել դարպասը։