«Բարսելոնան» ձեռք է բերել «Ռասինգի» կիսապաշտպան Պաբլո Տորեին։ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կատալոնական ակումբի համար արժեցել է 5 մլն եվրո։
Իսպանացու հետ պայմանագիր է կնքվել՝ նախատեսված մինչև 2026 թվականը։ Հարկ է նշել նաև, որ համաձայնագրում նշված է 100 միլիոն եվրո չափով հրաժարագնի կետ:
Ավարտված մրցաշրջանում Տորեն անցկացրել է 34 հանդիպում «Ռասինգի» կազմում և իր նորամուտն է նշել Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում:
Welcome to Barcelona!
💙❤ @Pablo_Torre10 pic.twitter.com/m830LJH9S1— FC Barcelona (@FCBarcelona) June 15, 2022