Պաշտոնական. Լուկա Մոդրիչը Խորվաթիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Խորվաթիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

36-ամյա կիսապաշտպանը մրցանակը ստացել է Խորվաթիայի առաջնության մարզիչների և ֆուտբոլիստների քվեարկության արդյունքներով։

Մոդրիչն իր կարիերայում 10-րդ անգամ և 6-րդ անգամ անընդմեջ նվաճեց մրցանակը։

Այս տարի կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի և երկրի Սուպերգավաթի հաղթող։

Նախորդ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։