CONFERENCE LEAGUE. «Ալաշկերտի» և «Արարատի» մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

Կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

Առաջին փուլի «Արարատ» – «Շկենդիա» զույգի հաղթողը կմրցի լատվիական «Վալմիերայի», իսկ «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» դիմակայության հաղթողը՝ «Վելեժ» (Բոսնիա և Հերցեգովինա) ակումբի հետ: 

Երկրորդ փուլի խաղերը կկայանան հուլիսի 21-ին և հուլիսի 28-ին: