Հայտնի է, թե երբ «Յուվենտուսը» կհայտարարի Պոլ Պոգբայի տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարիերան կշարունակի «Յուվենտուսում»։

Ինչպես հայտնում է Goal-ը, թուրինյան ակումբը ավարտին է հասցրել բանակցությունները 29-ամյա ֆրանսիացու հետ, ով հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ։

Նշվում է, որ պաշտոնապես տրանսֆերի մասին կհայտարարվի հուլիսին։

Պոգբան արդեն պաշտպանել է «Յուվենտուսի» գույները 2012-ից 2016 թվականներին։