Մյունխենի արտոնագրային դատարանը կտուգանի «Բարսելոնային»

Մյունխենի արտոնագրային դատարանը որոշել է, որ իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի կողմից Supponor-ի գովազդային տեխնոլոգիայի օգտագործումն անօրինական է, հայտնում է Marca-ն։

Տեխնոլոգիան օգնում է փոխել գովազդը մարզադաշտում, ինչը թույլ է տալիս ակումբին ավելի շատ գովազդ ցուցադրել խաղի ընթացքում, հետևաբար, նաև գերշահույթ ստանալ։

«Բարսելոնան» օգտագործում է այս ծրագրաշարը 2019 թվականից, սակայն վերջերս պարզվել է, որ AIM Sport-ը մեղադրել է Supponor-ին գրագողության մեջ և դիմել դատարան։

Ակումբները, որոնք նախկինում օգտագործում էին Supponor-ի տեխնոլոգիան, այժմ պատասխանատվություն են կրում անօրինական տեխնոլոգիաների միջոցով ստացած ցանկացած շահույթի համար: Այսպիսով, «Բարսելոնան» կտուգանվի ավելի քան 30 միլիոն եվրոյով: