Լոնդոնի «Չելսին» փոխարինող է գտել Կեպա Արիսաբալագային

«Չելսին» հետաքրքրված է «Լացիոյի» դարպասապահ Թոմաս Ստրակոշայի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։

Լոնդոնցիները պայմանագիր կկնքեն 27-ամյա ալբանացու հետ, եթե դարպասապահ Կեպա Արիսաբալագան հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է աղբյուրը։

Նախորդ մրցաշրջանում Ստրակոշան «Լացիոյի» կազմում անցկացրել է 31 հանդիպում և բաց թողել 36 գոլ: Դարպասապահի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։