Պաշտոնական. Վենսան Կոմպանին գլխավորեց անգլիական ակումբը (լուսանկար)

«Բարնլիի», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմփիոնշիփում, գլխավոր մարզիչ է նշանակվել «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Վենսան Կոմպանին: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 36-ամյա մասնագետը վերջին 3 մրցաշրջաններում մարզել է «Անդերլեխտը»:

«Վենսանն ապացուցել է, որ առաջատար է, և ես շատ տպավորված եմ «Բարնլիի» հետ կապված նրա գաղափարներով, հաջողության հասնելու նրա ձգտումով և ակումբը Պրեմիեր Լիգա վերադարձնելու վճռականությամբ»,- ասել է «Բարնլիի» նախագահ Ալան Փեյսը:

https://twitter.com/BurnleyOfficial/status/1536664758123888643