CONFERENCE LEAGUE. «Ալաշկերտը» և «Արարատն» իմացան իրենց մրցակիցներին

Շվեյցարիայի Նիոն քաղաքում քիչ առաջ կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Երևանի «Արարատը» կխաղա «Շկենդիայի» (Հյուսիսային Մակեդոնիա), իսկ «Ալաշկերտը»՝ «Համրուն Սպարտանսի» (Մալթա) հետ:

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-ին և 14-ին: