Անդրեյ Եշչենկոն հեռացել է «Սպարտակից»

«Սպարտակի» մարզական տնօրեն Լուկա Կատանին հաստատել է, որ Անդրեյ Յեշչենկոն հեռանում է մայրաքաղաքային թիմից։

Հունվարին 38-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, սակայն մնաց «Սպարտակում»՝ համալրելով թիմի մարզչական շտաբը։

«Եշչենկոն հեռանում է «Սպարտակից»: Ես նրան այլընտրանք առաջարկեցի, քանի որ տեսա, որ նա նոր մարտահրավեր է ցանկանում։ Մենք նրան աշխատանք առաջարկեցինք ակումբի ակադեմիայում, բայց համաձայնություն չգտանք»,- ասել է «Սպարտակի» մարզական տնօրենը: