Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալից» հեռանալու կապակցությամբ հրաժեշտի ուղերձ է հղել Մարսելոյին

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը արձագանքել է պաշտպան Մարսելոյի՝ մադրիդյան ակումբից հեռանալուն։

Զիդանը, ում գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» Մարսելոյի հետ երեք Չեմպիոնների Լիգայի գավաթ է նվաճել, սոցիալական ցանցերում  դիմել է բրազիլացուն.

«Ինձ համար մեծ պատիվ էր, շատ հաճելի էր քեզ հետ կիսել հանդերձարանը: Դու հիանալի ֆուտբոլիստ ես, Մարսելո: Հաջողություն եմ մաղթում կյանքիդ հաջորդ էտապում».- ասել է Զիզուն: