Լուկա Մոդրիչ. «Ուրախ եմ հայտարարել, որ կշարունակեմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում»

Արդեն տեղեկացրել ենք, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրն «արքայական» ակումբի հետ։ Խորվաթ կիսապաշտպանը կիսվել է իր տպավորություններով:

«Ես շատ ուրախ եմ հայտարարել, որ կշարունակեմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում: Այս 10 տարիների ընթացքում իրականացավ այն, ինչ երազում էի՝ կրել «Ռեալի» մարզաշապիկը:

Ես դեռ հուզված եմ, կարծես իմ առաջին օրն է ակումբում: Մենք շարունակում ենք: Hala Madrid»,- գրել է 36-ամյա ֆուտբոլիստը Instagram-ում։