Պաշտոնական. Մադրիդի «Ռեալը» և Լուկա Մոդրիչը երկարաձգեցին պայմանագիրը

Մադրիդի «Ռեալը» և 36-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել են պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Խորվաթացին «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից՝ «Տոտենհեմից» տեղափոխվելուց հետո։

Անցած մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Ընդհանուր առմամբ Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 436 հանդիպում, խփել 31 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։