Գարեթ Բեյլի գործակալը մեկնաբանել է հարձակվողի՝ «Խետաֆե» տրանսֆերի մասին լուրերը

Ուելսի հավաքականի վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջոշուա Բարնետն արձագանքել է այն լուրերին, որ իր հաճախորդը կարող է տեղափոխվել «Խետաֆե»:

«Ես նույնիսկ «Խետաֆեի» նախագահի հեռախոսահամարը չունեմ», – Բարնետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, որը նաև նշել է, որ գործակալը ծիծաղել է, երբ լսել է «Խետաֆեի» մասին հարցը:

Ավելի վաղ «Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտնել էր, որ ակումբին առաջարկվել է 32-ամյա ուելսցու ծառայությունները, ով «Ռեալից» հեռանալուց հետո դարձել է ազատ գործակալ։