«Զալցբուրգի» պաշտպան Ռասմուս Քրիստենսենը տեղափոխվել է ԱՊԼ-ի ակումբ

«Զալցբուրգի» պաշտպան Ռասմուս Քրիստենսենը տեղափոխվել է «Լիդս »: Այս մասին հայտնում է բրիտանական ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել՝ նախատեսված մինչև 2027 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ «Լիդսը» դանիացու համար վճարել է 10 մլն եվրո:

Քրիստենսենը նախորդ մրցաշրջանում «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Դանիայի ազգային հավաքականի կազմում պաշտպանը 6 խաղի է մասնակցել: