«Լիվերպուլը» մերժել է Սադիո Մանեի վերաբերյալ արված գրանդ ակումբի տրանսֆերային առաջարկը

«Լիվերպուլը» չի ցանկանում վինգեր Սադիո Մանեին վաճառել «Բավարիային» այն գումարի դիմաց, որն առաջարկել է ակումբը, գրում է The Times-ը։

Ըստ աղբյուրի՝ մյունխենցիները պատրաստ են 30-ամյա սենեգալցու համար վճարել մոտ 27 մլն եվրո։ Այնուամենայնիվ «Լիվերպուլին» չի գոհացնում այդ առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվում էր Մանեի նկատմամբ «Բարսելոնայի» ցուցաբերած հետաքրքրության մասին։

Անցած մրցաշրջանում Մանեն «Լիվերպուլի»  կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։