Էրիկ տեն Հագը խնդրել է ակումբի ղեկավարներին գնել Հոլանդիայի հավաքականի պաշտպանին

«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Մանկունիանցիների նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատում պաշտպանի, խաղը և խնդրել է ակումբի ղեկավարներին գնել նրա տրանսֆերը։

Կողմերի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկայում:

Անցած մրցաշրջանում Դամֆրիսը մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ