Կլաուդիո Ռանիերի. «Շատ ուրախ էի Կոնֆերենցիաների Լիգայում «Ռոմայի» հաղթանակի առթիվ»

Իտալացի անվանի մարզիչ Կլաուդիո Ռանիերին գնահատել է Ա Սերիայի մրցաշրջանը՝ առանձին մեկնաբանելով Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների Լիգայում:

«Ես կասեի, որ Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն թիմերն էին «Ինտերը», «Միլանը» և «Ռոման», որոնք նվաճեցին տիտղոսներ, բայց ես ցավում եմ «Նապոլիի» համար: Ինչ-որ պահի մտածում էի, որ նրանք ավելիին են հասնելու։

Կոնֆերենցիաների Լիգան իսկական գավաթ է, և Մոուրինյոն իրավացի է. տիտղոսները միշտ պետք է տուն բերել: Որպես հռոմեացի՝ ես անչափ ուրախ էի»,- ասել է Ռանիերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: