Դե Լիգտը՝ «Յուվենտուսում» իր ապագայի մասին. «Պետք է քայլ առաջ անել, արդյունքները հիասթափեցնող են»

Պաշտպան Մատեյս դե Լիգտը մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը:

«Բանակցությունները շարունակվում են, և երբ ժամանակը գա, ես ընտրություն կկատարեմ պայմանագիրը երկարաձգելու և այլ տարբերակներ փնտրելու միջև։

Որոշումներ կայացնելիս միշտ նայել եմ մարզական նախագծին։ Երկու անընդմեջ 4-րդ տեղերը բավարար չեն: Պետք է քայլ առաջ անել, արդյունքները հիասթափեցնող են։

Ես անցկացրեցի իմ լավագույն մրցաշրջանը՝ մասնակցած հանդիպումների և խաղի որակի տեսանկյունից, ու ակումբը համաձայն է ինձ հետ: Կյելինիի և Բոնուչիի վնասվածքներն ինձ թույլ տվեցին ապացուցել իմ օգտակարությունը։ Այժմ մենք պետք է կատարենք հաջորդ քայլը»,- Դե Լիգտի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը: