Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է «Բավարիայի» ֆուտբոլիստի տրանսֆերից

«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca պարբերականը։

Նշվում է, որ «սերուցքայինները» հետաքրքրություն չեն ցուցաբերում գերմանացի ֆուտբոլիստի նկատմամբ, ում պայմանագրի ժամկետը մյունխենցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Արքայական» ակումբում վստահ են, որ Ռոդրիգոն ու Մարկո Ասենսիոն կփակեն հարձակման աջ եզրը։ Բրազիլացին, ով չի կարող հանդես գալ ձախ եզրում՝ Վինիսիուս Ժունիորի առկայության պատճառով, ադապտացվում է աջ եզրում խաղին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գնաբրին և «Բավարիան» չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում: