«Ինտերը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Միլան Շկրինյարին

«Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Միլան Շկրինյարի հետ։

Իտալական ակումբը 27-ամյա սլովակին առաջարկում է պայմանագիր մինչև 2026 թվականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4,5 միլիոն եվրո:

2021/22 մրցաշրջանում սլովակը թիմի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։