Գաբրիել Ժեզուսը պայմանագիր է համաձայնեցրել Լոնդոնյան ակումբի հետ

«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի վինգեր Գաբրիել Ժեզուսը պայմանագիր է համաձայնեցրել Լոնդոնի «Արսենալի» հետ՝ հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տրանսֆերի իրականացմանը կարող է խոչընդոտել բրազիլացու հրաժարագինը, որը կազմում է 60 միլիոն եվրո:

Լոնդոնյան ակումբը կփորձի իջեցնել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Գաբրիելի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:

2021/2022 մրցաշրջանում 25-ամյա հարձակվողն անգլիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: