ՊՍԺ-ն հետաքրքրված է «Լանսի» կիսապաշտպան Սեկո Ֆոֆանի ծառայություններով, հայտնում է Le Parisien-ը:
Ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին գնելու տարբերակը, եթե ձախողվի «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի տրանսֆերը:
Երիտասարդ կիսապաշտպանը մտադիր է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«Լանսը» պատրաստ է վաճառել Ֆոֆանին 20 միլիոն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա կոտդիվուարցին առաջնության 38 խաղում դարձել է 8 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։