Նասեր Ալ-Խելաիֆին ռեկորդային աշխատանքային պայմանագիր է առաջարկել Զինեդին Զիդանին

ՊՍԺ-ն չի դադարում փորձել թիմ հրավիրել Զինեդին Զիդանին։

Sportmediaset-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի մասնագետը անցյալ շաբաթ հանդիպել է փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, նախագահը Զիդանին հայտնել է, որ պատրաստ է նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Զինեդինը համաձայնի գլխավորել ֆրանսիական ակումբը, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 25 միլիոն եվրո։

Այնուամենայնիվ, իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Զիզուն մերժել է առաջարկը: