Լիոնել Սկալոնի. «Եթե ​​«Յուվենտուսը» եզրային հարձակվող է փնտրում, ապա Դի Մարիան լավագույններից մեկն է աշխարհում»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խորհուրդ է տվել «Յուվենտուսին» ձեռք բերել հարձակվողական ոճի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։

Եթե ​​«Յուվենտուսը» եզրային հարձակվող է փնտրում, ապա Դի Մարիան լավագույններից մեկն է աշխարհում»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

​​«Յուվենտուսի»  ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները Դի Մարիայի հետ պայմանագրի կնքման շուրջ։

Նախորդ մրցաշրջանում 34-ամյա Դի Մարիան անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։