Մարիո Բալոտելլին հստակ դիրքորուշում ունի իր ապագայի վերաբերյալ

Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին ցանկանում է վերադառնալ հայրենիք:

«Ես իսկապես կցանկանայի վերադառնալ և խաղալ Իտալիայում:

Այսօր՝ երեկոյան մենք կզրուցենք գործակալիս հետ, կտեսնենք, թե ինչ կլինի: Մենք բանակցում ենք մի քանի ակումբի հետ»,- Նիկոլո Շիրան փոխանցում է Բալոտելլիի խոսքը:

Բալոտելլիի՝ և նրա ներկայիս ակումբ «Ադանա Դեմիրսպորի» միջև գործող պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը:

2021/2022 մրցաշրջանում 31-ամյա Մարիոն մասնակցել է Թուրքիայի Սուպերլիգայի 31 հանդիպման, դարձել 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։