Մերիխ Դեմիրալը չի կարողանում որոշում կայացնել իր ապագայի հարցում

Պաշտպան Մերիխ Դեմիրալը կարող է մերժել «Ատալանտայի» առաջարկը, որը ցանկանում է գնել 24-ամյա ֆուտբոլիստին «Յուվենտուսից»: Անցած մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստը վարձավճարով խաղում էին Բերգամոյի ակումբում։

Ինչպես հայտնում է Football Italia-ն, Դեմիրալը կասկածներ ունի տրանսֆերի հարցում։

«Յուվենտուսը» սպասում է «Ատալանտայի» որոշմանը, մինչդեռ Դեմիրալի տատանումները մասամբ պայմանավորված են անգլիական Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների կողմից նրա նկատմամբ ունեցած հետաքրքրվածությամբ: