Ջենարո Գատուզոն, գուցե գլխավորի իսպանական ակումբներից մեկը

«Միլանի» և «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Վալենսիան»: Հաղորդում է TuttoMercatoWeb-ը:

Աղբյուրի համաձայն՝ 44-ամյա մասնագետն իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ մեկնել է Սինգապուր՝ հանդիպելու Լևանտի նախագահ Պիտեր Լիմի հետ։

Կողմերն արդեն պայմանավորվել են համագործակցության շուրջ։ Իսպանական լրատվամիջոցները պնդում են, որ Գատուզոյի հետ պայմանագիր կկնքվի մինչև 2024 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Գատուզոյի վերջին ակումբը եղել է «Ֆիորենտինան», որը նա գլխավորել է 2021 թվականին։ Սակայն արդեն հունիսի կեսերին Ջենարոն հեռացավ թիմից ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։