«Յուվենտուսը» շուտով կհայտարարի պաշտպան Մատիա Դե Շիլյոյի հետ մինչև 2025 թվականը նոր պայմանագիր կնքելու մասին, գրում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա իտալացին տարեկան կստանա 1,7 միլիոն եվրո։ Լրատվամիջոցները գրում են, որ Մատիան ստիպված է եղել համաձայնել աշխատավարձի կրճատմանը ՝ թիմի հետ նոր պայմանագիր կնքելու համար։ Նախորդ համաձայնագրի ժամկետը լրանում է այս ամառ։
Դե Շիլյոն «Յուվենտուս» է տեղափոխվել «Միլանից» 2017 թվականին: Նա թիմի կազմում անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։