«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է բաժանվել մեկնարկային կազմի միանգամից չորս ֆուտբոլիստից։ «Քաղաքայինները» ցանկանում են հրաժեշտ տալ Այմերիկ Լյապորտին, Ռահիմ Ստերլինգին, Ռիյադ Մահրեզին և Բերնարդու Սիլվային։
Նշվում է, որ այս ֆուտբոլիստները հնարավոր է օգտագործվեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ փոխանակման գործընթացում, մասնավորապես անգլիական ակումբի ղեկավարները ցանկանում են թիմ հրավիրել Անսու Ֆատիին։