«Միլանը» բանակցում է իր առաջատար հարձակվողներից մեկի հետ

«Միլանը» և Ռաֆայել Լեաոն բանակցություններ են վարում պայմանագրի երկարաձգման շուրջ: Ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ առնվազն 7 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա պորտուգալացուն հավակնում են գնել Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»: Սակայն «Միլանը» չի նախատեսում բաժանվել ֆուտբոլիստից, ուստի շարունակում է բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ավելի վաղ հարձակվողը և նրա գործակալ Ժորժե Մենդեշը մերժել էին տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր կնքելու առաջարկը՝ պահանջելով 7 միլիոն։

Հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է երկու տարի անց: 2021/22 մրցաշրջանում նա 42 խաղում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։