«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը հիասթափված է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից առաջ տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» – «Ռեալ» հանդիպմանը կեղծ տոմսերով հազարավոր երկրպագուներ փորձել են մտնել ստադիոն:
Արդյունքում՝ ոստիկանությունն ստիպված էր եղել արցունքաբեր գազ կիրառել, իսկ հանդիպումը սկսվել է քառասուն րոպե ուշացումով:
«Իմ հարազատ մարդիկ՝ ծնողներս, կինս և որդիս, ներկա չեն եղել հանդիպմանը, քանի որ ստադիոնի աշխատողները չեն կարողացել ապահովել նրանց անվտանգությունը:
Այդ ամենը բիծ թողեց հիանալի օրվա վրա, ես հիասթափված եմ: Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ դժգոհ են մնացել»,- պաշտպանի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հավելեք, որ ՉԼ-ի եզրափակիչում «Ռեալը» հաղթել էր «Լիվերպուլին» նվազագույն հաշվով և իր պատմության մեջ 14-րդ անգամ նվաճել գավաթը: