Դիդյե Դեշամը հեռացել է Ֆրանսիայի հավաքականի մարզաբազայից

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լքել է ընտրանու մարզական ճամբարը:

Երեկ կյանքից հեռացել է նրա հայրը՝ տեղեկացնում է L’Equipe-ը:

Հաղորդվում է, որ այս ընթացքում թիմի մարզումները կանցկացնի գլխավոր մարզչի օգնական Գի Ստեֆանը: