Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը որոշել է, թե որտեղ կցանկանար շարունակել կարիերան

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը որոշել է, թե որտեղ կցանկանար շարունակել կարիերան, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն, սակայն սերբը կցանկանար մնալ Ա Սերիայում՝ «Լացիոյից» տեղափոխվելով «Յուվենթուսով»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լացիոն» չի ցանկանում բաժանվել կիսապաշտպանից՝ չնայած եվրոպական թոփ-ակումբների կողմից նրա նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությանը։

Այս մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: