«Վալենսիան» պաշտոնանկ է արել սկանդալի մեջ հայտնված ակումբի նախագահին

«Վալենսիայի» տնօրենների խորհուրդը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում արձագանքել է ակումբի նախագահ Անիլ Մուրտիի մասնակցությամբ ԶԼՄ-ներում հայտնված խոսակցությունների սկանդալային ձայնագրություններին:

Հայտարարության մեջ ասվում է, որ իսպանական ակումբը չի կիսում Մուրտիի անձնական կարծիքը և անմիջապես հեռացնում է նրան զբաղեցրած պաշտոնից։ Տնօրենների խորհուրդը կփնտրի ակումբի նոր նախագահին, ում անունը կհրապարակվի ավելի ուշ։

Նաև «Վալենսիան» ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել է Շոն Բային, իսկ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել է Հոջամա Կալիմուդինը։